կարևոր
3352 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-23 21:03
Քաղաքական

Ավանդական Ջահերով երթի մասնակիցներին ուղեկցում են պարեկները՝ ծառայողական էլէկտրոմոբիլով, սեգվեյով և մոտոցիկլետով

Ավանդական Ջահերով երթի մասնակիցներին ուղեկցում են պարեկները՝ ծառայողական էլէկտրոմոբիլով, սեգվեյով և մոտոցիկլետով

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության Հրապարակից մեկնարկված ավանդական երթի մասնակիցները ուղևորվեցին դեպի Ծիծեռնակապերդի հուշահամալիր. հաղորդում է shamshyan.com–ը։

24-րդ անգամ մեկնարկող ամենամյա Ջահերով երթի խորագիրն այս տարի հետևյալն է՝ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար»։

Ջահերով երթը սկսվել է Հանրապետության Հրապարակից և ընթացավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով, Կիևյան փողոցով։ Քաղաքացիները ոտքով ուղևորվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթի մասնակիցների անվտանգությունը պաշտպանելու և ուղեկցելու համար, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայութունը։

Երթի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցում են ոչ միայն Երևան քաղաքի գնդի պարեկները, ծառայողական էլէկտրոմոբիլով, էլէկտրական ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոցով (սեգվեյ) և մոտոցիկլետով։

Սա նորամուծություն էր, սակայն աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում այն կիրառվում է։

Լուսանկարները՝ հղումով