կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 12:07
Քաղաքական

Իրեն ուղղեք այդ հարցը, իրեն. ԱԺ նախագահը տեղյակ չէ՞ վարչապետի դիրքորոշումից

Իրեն ուղղեք այդ հարցը, իրեն. ԱԺ նախագահը տեղյակ չէ՞ վարչապետի դիրքորոշումից

«Կարեւորն այն է, որ մեր անկախությունը մենք ձեռք ենք բերել միաձայն եւ պարտավոր ենք այդ անկախությունն ամրապնդել, զարգացնել, եւ դա մեզ համար շատ կարեւոր արժեք է: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է մեր երկրի, Արցախի անվտանգությունը ամրապնդել, զարգացնել մեր տնտեսությունը»,-Եռաբլուրում մեկ-երկու լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա չի կարծում, որ Մաքսային միությանն անդամակցելը ստվերում է մեր անկախությունը:

 

«Մաքսային միությանն անդամակցելը պայմանավորված է մեր աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր պետության շահերից»,-վստահեցրեց ԱԺ նախագահը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե արդյոք չի՞ մտահոգում այն փաստը, որ անգամ այս օրով բողոքի ակցիա կա` ընդդեմ Մաքսային միության, Աբրահամյանը պատասխանեց. «Ե՞րբ է եղել մի քայլ, մի համաձայնություն, մի պայմանագիր, որ մեր ազգը եղել է միասնական: Միշտ եղել են այլ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, բայց կարծում եմ՝ մեծամասնությունը դժգոհ չէ այդ միությանն անդամակցելուց»:

 

Մեր թղթակցի դիտարկմանը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը նո՞ւյնն է այդ միության վերաբերյալ, ինչպիսի՞ն է, ի վերջո, նրա դիրքորոշումը, ԱԺ նախագահը աարձագանքեց. «Վարչապետը կգա, կհարցնեք»:

 

«Իսկ Դուք տեղյակ չե՞ք նրա դիրքորոշումից»,- հետաքրքրվեց մեր թղթակիցը:

 

«Իրեն ուղղեք այդ հարցը, իրեն»,- պատասխանեց Աբրահամյանը: