կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 12:29
Հասարակություն

Դիպուկահարներ և բազմահազար ոստիկաններ. ովքե՞ր են ուղեկցում Փաշինյանին դեպի ԱԳՆ

Դիպուկահարներ և բազմահազար ոստիկաններ. ովքե՞ր են ուղեկցում Փաշինյանին դեպի ԱԳՆ
Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող կառավարական 2֊րդ մասնաշենքի հարակից հատվածներում առավոտից տեղակայված են դիպուկահարներ և բազմահազար ոստիկաններ, ովքեր ապահովում են Փաշինյանի անվտանգ մուտքը դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնաշենք։
 
Նշենք, որ այս պահին ԱԳՆ շենքի մոտ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով ակցիա է իրականացվում։ 
 
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել էր, որ այսօր` ժամը 12։00֊ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կդիմավորեն Փաշինյանին՝ կրկին բարձրաձայնելով իրենց պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։