Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում է : Yekir.am-ի տեղեկություններով` նա այստեղ է ժամանել` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքին մասնակցելու:
Իսկ այսօր էլ նա հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն հանդիպումն աշխատանքային չի եղել: Քիչ առաջ yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում Արա Աբրահամյանը նշեց, որ ինքը Հայաստան է եկել` բարեկամական մեծ խնջույքի մասնակցելու, իսկ Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումն անձնական բնույթ է ունեցել:
Հարցին` արդյո՞ք Մաքսային միության վերաբերյալ խոսակցություն եղել է, Ա. Աբրահամյանը պատասխանեց` ոչ:
Արա Աբրահամյանը հերքեց նաև այն փաստը, որ ինքը և Սերժ Սարգսյանը մինչ նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություն անելը հանդիպել են Խորվաթիայի իր ամառանոցում:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սարգսյանը խնդրել է Աբրահամյանին՝ հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև: Արա Աբրահամյանն էլ Սարգսյանին հրավիրել Է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ Սերժ Սարգսյանին հաղորդել է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։