կարևոր
4081 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 22:58
Աշխարհ Արցախ

Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին

Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Հայաստանից ու աշխարհից կտրված Արցախում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված իրավիճակին։

«Բախվելով Արցախում տիրող դրամատիկ իրավիճակին եւ մեր հայ դաշնակիցներին սպառնացող վտանգին՝ եւս մեկ անգամ խնդրում եմ երկրի ղեկավարին միջամտել։ Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին»,- գրել է սենատորը Facebook-ի իր էջում։