կարևոր
2230 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-19 13:07
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին` պահանջելով փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին` պահանջելով փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումըօգտակար էր և անցավ կառուցողական մթնոլորտում՝ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ՝ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կոչերին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ է արել, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման մասին, և դա ցավալի է»,- տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Մեջբերելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից»՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ենթադրել է, թե այն միջնորդավորված խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պահանջները դեռ շարունակվում են, հետևաբար «Հայաստանի Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից պետք է հեռացնել այն դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հերքել է այն պնդումը, թե իր երկիրը չի կատարել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները։