կարևոր
1366 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-14 12:53
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն

«Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից տեղեկություներ է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որ իրենց կողմից սեպտեմբերի 28-ին ՀՀ քր. օր.-ի 44-198 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։  

Ռեյչել Դ.-ն հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաք մեկնելու նպատակով գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն սրճարանում քնելու հետևանքով բաց է թողել չվերթը ու այդ ամենից հետո ինքը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկաններից մեկի աշխատասենյակ, որտեղ պառկել է բազմոցին և որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել ոստիկանության սպան ու նստել է իր կողքին՝ սկսելով անպատշաճ պահել իրեն, շարժել իր ոտքերը, սրբել արցունքները և անգամ փորձել է համբուրել, ինչից հետո ինքը նրան հրել է և թույլ չի տվել դիպչել իրեն։ Այնուհետև սպան կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից, ապա կրկին վերադարձել և ներսից փակել դուռը, որով վախի և անհանգստության իրավիճակ է ստեղծել իր համար:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։