|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիա կատարած այցի շրջանակներում Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց` Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին:
Ըստ Haberler-ի՝ Հռոմի պապը համբուրել է Մութաֆյանի աջն ու խաչակնքել նրա ճակատը:
Նշվում է, որ հիվանդանոց կատարած այցի ընթացքում Հռոմի պապի անվտանգությունն ապահովելու համար լուրջ միջոցառումներ է ձեռնարկվել: Ոստիկանները շրջափակել են հիվանդանոցի շենքը, իսկ հարակից շենքերի տանիքներին տեղակայվել են դիպուկահարներ: Կիրառվել է նաև ուղղաթիռ:
Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով հիվանդանոցում է: