կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 14:24
Հասարակություն

Ոսկե բանալիներ և ժանգոտ կողպեքներ` պետական կառույցներին

Ոսկե բանալիներ և ժանգոտ կողպեքներ` պետական կառույցներին

Այսօր` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ամենամյա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակբաշխությունը, որին ներկա էին ՀՀ վարչեպետ Տիգրան Սարգսյանը, մի շարք նախարարներ և դեսպաններ:

 

Դրական մրցանակով` Ոսկե բանալիով, պարգևատրվեցին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական մարմինները և հանրային ծառայություններ իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնց թվում էին ՀՀ կառավարության աշխատակազմը, ֆինանսների, արդարադատության և Սփյուռքի նախարարությունները:

 

«Իհարկե, պետական մարմինների կողմից ինֆորմացիայի` բաց և թափանցիկ տրամադրման առաջընթաց կա, բայց դրան զուգահեռ աճել է այն դեպքերի թիվը, երբ պետական գերատեսչությունները տալիս են ոչ ստույգ և բավարար տեղեկատվություն, հաճախ նաև ստանում ենք մերժումներ, որոնք հիմնավորված չեն»,- ասաց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը:

 

Ժանգոտ կողպեքին արժանացան ՀՀ քաղաքաշինության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները և «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն` որպես ամենազավեշտալի պաշտոնական պատասխան տված մարմիններ, իսկ Երևանի քաղաքապետարանը` որպես ամենադանդաղ տեղեկատվություն տրամադրող:

 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ամենավատ կատարող մարմին ճանաչվեց ԱԺ-ն, ընդդեմ որի ԻԱԿ-ը հայց է ներկայացրել դատարան, և այս կապակցությամբ կենտրոնի ղեկավարը հույս հայտնեց, որ իրենք կշահեն դատը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց արդեն 11-րդ տարին անցկացվող այս մրցանակաբաշպությունը` վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են` եղած թերացումները շտկելու համար: