|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ՀԱԵ Արցախի թեմից: Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվել է կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանն է ներկայացրել նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանին, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները