կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 20:42
Հասարակություն

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել ամենախիստ միջոցները․ Արմեն Սարգսյան

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել ամենախիստ միջոցները․ Արմեն Սարգսյան

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության սահմանների եւ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տեւական ոտնձգություններից եւ ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին եւ հարազատներին։

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող եւ կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու եւ դատապարտելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Տես նաև՝ Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինվոր է զոհվել:

Տես նաև՝ Եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածք, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը․ Վրթանեսյան:

Տես նաև՝ Բռնության կոչեր են հնչեցրել, պահանջել՝ ազատել տարածքը. մանրամասներ՝ Վերին Շորժայում զոհված հայ զինծառայողի դեպքի մասին:

Տես նաև՝ Վերին Շորժայում զոհվածը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել: