Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի` 2013-ի հաշվետվությունը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկուցեց այդ ոլորտում 2013թ. հայտնաբերված խախտումների մասին:
Անդրադառնալով գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին, որի նպատակն է Գորիս- Ստեփանակերտ ճանապարհին գազաֆիկացնել անապահով համայնքները, Իշխան Զաքարյանը նախ ցույց տվեց լուսանկարներ: Դրանք Սյունիքի մարզում արված գազատարների լուսանկարներ էին` ժանգոտ, հին, վնասված, քայքայված, տարբեր տրամաչափի խողովակներ միմյանց միացրած, եռակցած: Եվ դրանց կառուցման վրա ծախսվել է 613 մլն դրամ: Այդ գազատարին պետք է միանային երեք համայնքների գազատարներ, արդյունքում` այդ գազատարն էլ, իր հերթին, պետք է միանար մայր գազատարին, որը Հայաստանից Արցախ է գնում:
Իշխան Զաքարյանը նշեց, որ «Հայռուսգազարդ»-ը հանձնաժողով է կազմել` իր տեղեկանքում գրելով, որ գազատարի պիտանելիությունը ստուգել է, արդյունքում` չի ընդունում այդ գազատարը, որովհետև այն պիտանի չէ հետագա շահագործման համար:
Լուսանկարներ են արվել նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ նույնպես գազատարնն անմխիթար վիճակում է:
«Ստացվում է, որ մենք համայնքներում կատարել ենք ներդրումներ, գազ ենք անցկացրել, բայց, միևնույն է, մեր բնակչությունը գազ չի ստանում: Գազատարների փչամաքրման համար 22 միլիոն դրամ եք նախատեսում, ուրեմն պետք է հասկանայիք, որ այդ գազատարները պիտանի չեն շահագործման համար և չէր կարելի այդքան գումար նախատեսել: Իսկ եթե ՎՊ-ն չնայե՞ր, ուրեմն` այդ 22 միլիոնը պետք է վճարվեր»,- ասաց Իշխան Զաքարյանը: