Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի հանձնարարություններին, մասնավորապես` «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցելուն, որպեսզի ֆինանսական հոսքերի տնօրինումը և կառավարումը անցնեն պետական կառույցներին:
«Սա այն քայլերի հաջորդականությունն է, որ հանձնարարվել է և' նախագահի, և' վարչապետի կողմից: Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման: Այն բոլոր գործառույթները, որոնք հնարավոր է, որ պետությունն իր վրա վերցնի, մենք կիրականացնենք»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը, որ պետք է հաշվի առնել նաև սեփականատիրոջ իրավունքները, Վարդան Արամյանն ասաց, որ դա ենթադրում է, որ պետք է արդար գտնվեն նաև տնտեսվարողների նկատմամբ: «Ամեն ինչ պետք է լինի արդար հիմքերի վրա: Այն, ինչ մենք իրականացնելու ենք, գաղափարախոսությունն այն է, որ գումարները գալիս են բյուջե, որից հետո բաշխվում «Սեքյուրիթիի դրիմ»-ին` որպես ծառայությունների գնում, ու այդ գնումները մենք ենք տնօրինելու` ամբողջությամբ»,- ասաց Արամյանը:
Նախարարը նշեց, որ ունեն ինտերակտիվ բյուջե, և կոչ արեց շատ արդյունավետ օգտվել այդ գործիքից, այն ամբողջությամբ թափանցիկ է: