|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ամերիկյան այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի հետ. հայտնում է Аpsny.ge-ն:
Նա շնորհակալություն է հայտնել Օբամային Վրաստանի հետ համագործակցության, ինչպես նաև Ռուսաստան կատարած այցի ժամանակ արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Այժմ մենք գտնվում ենք վտանգներով լի փուլում, իրավիճակը վերջնականորեն կշտկվի, սակայն, վերաձևակերպելով Ձեր իսկ խոսքերը, ասեմ, որ մինչ բարելավվելը կարող է ավելի վատթարանալ»,- նշել է Վրաստանի նախագահը:
Օբաման, իր հերթին, կարեւորել է Վրաստանի նախագահի ներդրումը Վրաստանի ժողովրդավարական վերափոխման գործում: