կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 18:58
Աշխարհ

ԱՄՆ առաջին տիկինը մտադիր է պահպանել Միշել Օբամայի այգին

ԱՄՆ առաջին տիկինը մտադիր է պահպանել Միշել Օբամայի այգին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մտադիր է պահպանել Միշել Օբամայի այգին, որտեղ նա բանջերեղեն էր աճեցնում: Այս մասին հաղորդում է Time պարբերականը:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, առողջ ապրելակերպի ջատագով էր: Որոշ ժամանակ առաջ նա հույս էր հայտնել, որ երկրի ապագա առաջին ընտանիքները կխնամեն իր այգին:

Այժմ ԱՄՆ նախագահի տիկնոջ ավագ խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկոֆը հայտարարել է, որ առաջին տիկինը, լինելով մայր, ցանկանում է պահել և զարգացնել White House Gardens-ը: