|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ի պատասխան նախկին նախագահ Բարաք Օբամայի կորոնավիրուսի դեմ պայքարի քննադատությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահին անիրազեկ լինելու համար. այս մասին գրում է The Guardian-ը։
«Լսե՛ք, նա անիրազեկ նախագահ էր, միայն դա կարող եմ ասել: Չափազանց անիրազեկ», - ասել է Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ։
Իսկ ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Օբամայի վրա «գրոհները» շարունակել է Twitter-ում, մասնավորապես, նշելով. «Օբամայի վարչակազմն ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացվածներից ու անիրազեկներից մեկն էր»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախկին նախագահ Օբաման դպրոցների ավարտական դասարանի աշակերտների առաջ ունեցած ելույթի ընթացքում համավարակի դեմ պայքարի համար խիստ քննադատության է հայտնել ներկայիս իշխանություններին: Նա հայտնել է, որ մարդիկ, որոնց վրա լուրջ պատասխանատվություն է դրված, «նրանցից շատերը նույնիսկ չեն ձևացնում, որ պատասխանատու են տեղի ունեցողի համար»։