|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ըստ AA-ի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փախստականների խնդիրն ու այդ հարցով Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը՝ կարևորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասնական ջանքերը:
Օբաման Էրդողանին ցավակցել է նաև Տիգրանակերտում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
Հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման Էրդողանի հետ չի հանդիպի՝ զբաղված լինելու պատճառաբանությամբ։