|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Նյու Յորքում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը. տեղեկացնում է CNN-ը:
Կողմերի քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ահաբեկչության դեմ պայքարը։ Օբաման նշել է, որ Թուրքիան համարվում է ԱՄՆ ամենակարեւոր գործընկերներից մեկը եւ Էրդողանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանի ու Լիբիայի հարցերում ցուցաբերած աջակցության համար։ Էրդողանն, իր հերթին, Օբամային իրազեկել է օրեր առաջ կատարած իր արաբական (Եգիպտոս, Թունիս, Լիբիա) շրջագայության մանրամասների մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը Թուրքիային կոչ է արել բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ: