|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։
Ըստ Demokrathaber-ի` հանդիպման օրակարգային է եղել սիրիական Մանբիջ քաղաքի հարցը։
Չավուշօղլուն հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Մանբիջից քրդական ուժերի դուրս բերման ճանապարհային քարտեզի շուրջ։ «Մեր նպատակն է Մանբիջը մաքրել ահաբեկիչներից։ Մեր նախագահն այդ ճանապարհային քարտեզը հաստատել է։ Մանբիջից քրդերի դուրս գալու մասին խոստումը մեզ տրվել էր դեռևս Օբամայի իշխանության օրոք, բայց այդ խոստումը չէր կատարվել»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն։