|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեկ` սեպտեմբերի 19-ին, Երևանի Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԽՍՀՄ հոկեյի լեգենդները ընկերական հանդիպումներ անցկացրին Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականի և «Գրադ» ակումբի հետ:
Այս միջոցառումը նվիրված էր հայ առաջին օլիմպիական չեմպիոն, տափօղակով հոկեյի լեգենդար դարպասապահ Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցին:
Երկու հանդիպումներն էլ խաղաղ ելք ունեցան: Հայ պատանիները և «ԽՍՀՄ լեգենդներ» թիմը հանդիպումն ավարտեցին 1:1 հաշվով, իսկ «Գրադ» ակումբի հետ լեգենդները խաղացին 6:6:
Լեգենդար հոկեյիստները հայ հանդիսատեսին իսկական մարզական տոն նվիրեցին:



