Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում հրաշալի ընկալում են ռուսական հումորը: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս էինք ուզում` ես եւ նա. եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը. երեւանյան համերգից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին:
Հունիսի 15-ին «Բեմ փրոդաքշն» ընկերությունը ներկայացրեց գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն. «120 րոպե` Ժվանեցկու հետ» խորագրով նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ պարգեւեց հանդիսատեսին։
Ժվանեցկին խոստովանում է` կարծում էր, թե Հայաստանում այնքան էլ չեն ընկալի կամ հասկանա իր հումորը` լեզվի իմացության պատճառով, ինչի համար էլ նա իր խոսքի տեմպը կամ արագացնում էր կամ դանդաղեցնում, սակայն մի քանի հումորից հետո հանդիսատեսի արձագանքից հասկացել է, որ իրեն ընկալում են, ինչպես ՌԴ-ում: Ըստ նրա` մենք` հայերս, շատ հետաքրքիր եւ աշխատասեր ժողովուրդ ենք, եւ ճիշտ են ասում, թե քարից էլ ենք հաց քամում:
«Բոլոր տեղերում են մարդիկ սկսել վատ ապրել, սոցիալական պայմանները վատացել են բոլոր երկրներում: Ինձ զարմացնում է այստեղի մարդկանց աշխատասիրությունը, որոնք նույնիսկ մրգերն ու բանջարեղենը ստիպված են քամել քարից: Հիմա ապրում ենք այն ժամանակներում, երբ արժեքների վերագնահատում է տեղի ունենում. համատարած սուտն է իշխում, եւ անկեղծությունն աստիճանաբար դառնում է թանկարժեք ապրանք»,- ասաց Ժվանեցկին:
Ի դեպ, նա 25 տարի առաջ էր եղել Հայաստանում, եւ հարցին, թե ինչո՞ւ այս տարիներին չէր այցելում Հայաստան, Ժվանեցկին պատասխանեց` չեն հրավիրել.«Եթե այս հրավերը չլիներ, այս այցն էլ չէր լինի, իսկ նման հանդիսատեսին շատ բան կարելի է տալ»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ