|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին տրվել է Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը: Փառատոնի բացմանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես եկավ նաև անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը, ով, ինչպես նախատեսված էր համերգային ծրագրում, կատարեց Ռախմանինովի «Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ»-ը: Սակայն հայ հանդիսատեսն առանց «բիս»-ի չէր պատրաստվում հեռանալ համերգից. Գերշտեյնը կատարեց նաեւ Ֆելիքս Բլյումենֆելդի «Էտյուդ` ձախ ձեռքի համար»-ը: