Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սույն թվականի օգոտսոսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Այս մասին տեղեկանում ենք Ճակատի տարածած հաղորդագրությունից: ՀԲՃ-ն պահանջում է, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում 2,155 հա հողամասի հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց որևէ թույլտվության իրականցնում է հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցումը: Բարձրացված աղմուկից հետո շինարարության համար նախատեսված հողատարածքը աճուրդ-վաճառքի է հանվել:
Ճակատի հաղորդման մեջ մասնավորապես ասված է. «Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա. պետք է հետաքննություն իրականացնել և պարզել սույն աճուրդի անցկացման մասին արված հայտարարության իրավական հիմնավորումները, մասնավորապես՝ թե Տաշտունի գյուղապետն ինչ հիմքերով է աճուրդի հանել մի հողատարածք, որտեղ արդեն չորս ամիս է «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարության թույլտվության և բնապահպանական փորձաքնության եզրակացության:
Մենք համոզված ենք, որ այս աճուրդի հայտարարությունն ու անցկացումը իմիտացիա է. արդեն իսկ պարզ է` ով է լինելու աճուրդի հաղթողը: Բոլորս, այդ թվում նաև դուք, տեղյակ ենք, թե աճուրդներն ու մրցույթներն ինչպես ու ինչ ընթացակարգով են անցկացվում մեր հանրապետությունում` ձևական մասնակիցներ են ներգրավվում, և հաղթում է այն ընկերությունը կամ անձը, ում համար իրականում անցկացվում է այդ աճուրդը»:
ԷկոԼուր
Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի