Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով բարձրացնող իշխանությունները թմբկահարում են «աշխարհացունց» նորությունը, թե 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում են բարձրացնել կենսաթոշակները՝ ամբողջ 2100 դրամով: Սա դարձել է թե՛ ծաղրի, թե՛ քննադատության առարկա: Տնտեսագետները նույնիսկ վերլուծություններ են անում, որ նման բարձրացումը թոշակառուների համար զրոյական նշանակություն ունի, հատկապես առկա սարսափելի գնաճի պայմաններում: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, կարծես մոռացվեց ամենակարևորը:
Բարձրանում է ոչ թե բազային կենսաթոշակը, այլ նվազագույնը, որը դառնում է 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի փոխարեն: Իհարկե, կառավարությունը սա չի թաքցրել, պարզ հայտարարել են, որ բարձրանում է նվազագույն կենսաթոշակը: Սակայն տեղեկությունը մատուցվեց այնպես, որ թոշակառուները կարծեցին, թե իրենց թոշակը բարձրանալու է, թեկուզ չնչին չափով:
Կարելի է ասել՝ անթերի փիառ արվեց: Իրականում, սակայն, կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ, այսինքն՝ նրանցը, ովքեր մինչ այս ստանում էին 26500 դրամից ցածր թոշակ: Իսկ աշխատանքային որոշակի ստաժ ունեցող և ներկայումս 28600 դրամից ավելի ստացողների կենսաթոշակը ոչ մի լումայով չի բարձրանա: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նշյալ 15600 թիվը ընդհանուր կենսաթոշակառուների մոտ 3 տոկոսն է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում