|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Փետրվարի 9-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:
Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: