|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բուդդայական հոգեւոր առաջնորդ, խաղաղության գծով Նոբելյան մրցանակակիր Դալայ լամա 14-րդը հայտարարել է, որ վշտացած է «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանությունից. տեղեկացնում է РБК գործակալությունը:
Նա ԱՄՆ-ի գործողությունները համեմատել է Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի մահապատժի հետ եւ սխալ է համարել ահաբեկչի սպանությունը` չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։
Հետաքրքրականն այն է, որ Դալայ լաման, անցյալ շաբաթ Լոս Անջելեսում ելույթ ունենալով, տպավորություն էր ստեղծել, որ խրախուսում է թիվ 1 ահաբեկչի սպանությունը, քանի որ նա «արժանի է մահվան»։ «Ներել՝ չի նշանակում մոռանալ կատարվածը: Եթե պատասխան գործողություններ պահանջող լուրջ բան է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է դրանք իրականացնել»,- Լոս Անջելեսում ասել էր Դալայ լաման։