Օրեր առաջ ամերիկացի զինվորականների կողմից սպանված Ուսամա բեն Լադենին փոխարինող ընտրելու համար «Ալ Քաիդան» գաղտնի ժողով է գումարել:
Ըստ Պակիստանում լույս տեսնող անգլալեզու The news-ի` ժողովի ընթացքում նոր առաջնորդ է ընտրվել` Սեյֆուլ Ադելը:
Ստացված տեղեկությունների համաձայն` ահաբեկիչը «ծառայությունն» իրականացրել է Եգիպտոսում` «Ալ Քաիդա»-ի երկրորդ դեմք համարվող Այման ալ Զավահիրիի հետ:
Ի դեպ, ահաբեկչական կազմակերպության «ռազմական թեւի պատասխանատու» Զավահիրին վերընտրվել է նույն պաշտոնում: