Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սպանելով բեն Լադենին՝ ամերիկյան իշխանությունները խախտել են միջազգային իրավունքը. ասվում է «Ալ Քաիդա»-ի հանգուցյալ առաջնորդի որդիների հատուկ հայտարարության մեջ:
Ըստ նրանց` բեն Լադենին հարկավոր էր ձերբակալել եւ օրենքով դատել, ինչպես վարվեցին Հուսեյնի եւ Միլոշեւիչի հետ: Սակայն ամերիկացիները նույնիսկ չփորձեցին կենդանի բռնել նրան՝ այդպիսով խախտելով իրավական ամենակարեւոր սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը:
Բեն Լադենի որդիները նաեւ հայտարարում են, որ իրենց հոր սպանության պատասխանատվությունը կրում է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք համարում ենք, որ մարդուն կամայականորեն կյանքից զրկելը քաղաքական խնդիրների լուծում չէ»,- ասվում է հայտարարության մեջ, որի տեքստը ստացել է The New York Times թերթի խմբագրությունը:
Փաստաթղթի փոքր-ինչ փոփոխված տարբերակը հրապարակվել է իսլամական կայքերից մեկում:
Ըստ ամենայնի` հարազատների անունից դիմումը գրել է բեն Լադենի չորրորդ որդին՝ Օմարը, որը ներկայումս բնակվում է Կահիրեում: Նա ժամանակին դատապարտել է հոր հանցագործությունները եւ մերժել նրա քաղաքական ու կրոնական հայացքները: Սակայն ծնողի մահից հետո որդին որոշել է արդարության հասնել՝ հայտարարելով, թե դատապարտում է բռնությունն ընդհանրապես: Օմարը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել Ուսամա բեն Լադենի մահվան հանգամանքները, իսկ Պակիստանի իշխանություններին՝ ազատ արձակել նրա այրիներին ու երեխաներին: