Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ներկայացուցիչները կարող են հարցաքննել Ուսամա բեն Լադենի այրիներին, սակայն եթե թույլտվություն ստանան նրանց ծննդավայր երկրներից: Դեռեւս չհաստատված տեղեկություններով` նրանցից մեկը ծնունդով Եմենից է, իսկ երկուսը՝ Սաուդյան Արաբիայից, որը նաեւ բեն Լադենի ծննդավայրն է:
Ըստ ֆրանսիական Le Figaro թերթի` կանանցից կրտսերն արդեն սկսել է պատասխանել պակիստանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հարցերին: 29-ամյա եմենուհի Ամալ Ահմեդ Աբդուլֆաթեհը բեն Լադենի հետ ամուսնացել է 12 տարի առաջ: Սեպտեմբերի 9-ի ահաբեկչությունից առաջ ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆյան: Այդ ժամանակ «Ալ Քաիդա»-ի ղեկավարն իր ընտանիքով բնակվում էր Աֆղանստանում:
Ավագ կանայք՝ Ում Համզան եւ Ում Հալեդը, առայժմ լռում են: Նրանցից առաջինը ամուսնուց մեծ է ութ տարով եւ երկար ժամանակ եղել է նրա սիրելին:
Բեն Լադենը հինգ անգամ է ամուսնացել: Առաջին երկու կանանցից բաժանվել է 1990-ականներին: Նրա զավակների ստույգ թիվը հայտնի չէ. հնարավոր է` նույնիսկ 20-26-ը լինեն: Նրանցից ոմանք եղել են հոր համախոհները եւ օգնել են ահաբեկչական գործունեության մեջ, մյուսները չեն ցանկացել որեւէ ընդհանուր բան ունենալ նրա հետ: