կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 06:52
Մշակույթ

Ֆիլմ` բեն Լադենի մասին

Ֆիլմ` բեն Լադենի մասին

Օսկարակիր Քեթրին Բիգելոուն աշխատում է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենի «որսին» նվիրված ֆիլմի վրա։ Նախագիծը ոչ մեծ բյուջեով դրամա է։

Փորձագետների կարծիքով՝ ահաբեկչի ոչնչացումից հետո խոշոր ստուդիաները կցանկանան գրեթե պատրաստի նախագիծը դարձնել բլոկբաստեր։

Ռեժիսորը մի քանի շաբաթ առաջ է սկսել աշխատել «Սպանել բեն Լադենին» ֆիլմի վրա։ Սցենարի հեղինակը Մարկ Բոալն է: Ֆիլմը պատմում է աշխարհի թիվ 1 ահաբեկչին ոչնչացնելու անհաջող առաքելության մասին: Իսկ գլխավոր դերակատարը Ջոել Էդգերտոնն է։