կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 15:26
Հասարակություն

Արա Աբրահամյանին կոչ են անում հրաժարական տալ կամ փոխել կազմակերպության անունը

Արա Աբրահամյանին կոչ են անում հրաժարական տալ կամ փոխել կազմակերպության անունը

Ռուսաստանի հայերի միությունը չի անդրադառնում ՌԴ հայ համայնքի հիմնախնդիրներին, սակայն աչքի է ընկնում Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերով` Մոսկվայի շահերի լիբբինգ անելու համար. ըստ «Երկրամասի» ասվում է «Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների դիմումը` ՌՀՄ ղեկավարությանը» հայտարարության մեջ:

 

«Երբ 2000 թվականի հունիսի 16-ին Մոսկվայում անցկացվեց համառուսաստանյան «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության հիմնադիր համագումարը, որը  ՌԴ սուբյեկտներից հավաքեց մոտ 200 պատգամավորի, հայկական համայնքում հույսեր արթնացան, որ վերջապես առանձնացված համայնքները կմիավորվեն, կամրապնդվի Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, իսկ Ռուսաստանի հայ բնակչության իրավունքները հուսալիորեն պաշտպանված կլինեն նոր կազմակերպության հեղինակությամբ, որը գլխավորեց գործարար Արա Աբրահամյանը: Սակայն անցավ 13 տարի, եւ կազմակերպությանն ամուր կպավ «համերգա-բանկետային գրասենյակի» տիտղոսը, որը զբաղվում է Ռուսաստանի իշխող կուսակցությանը եւ, համապատասխանաբար, Ռուսաստանի իշխանությունների տարբեր մակարդակի ներկայացուցիչների` դաշնայինից մինչեւ գյուղական, ծառայելով»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ռուսաստանի հայ քաղաքացիները հարկ են համարում կազմակերպության ղեկավար առջեւ մի շարք հարցեր դնել, որոնց կոնկրետ եւ հասկանալի պատասխաններն են ակնկալում:

 

1. Ինչո՞ւ ՌՀՄ կենտրոնական ղեկավարությունը եւ տարածաշրջանային ստորաբաժանումների կողմից ադեկվատ արձագանք չի տրվում ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հակահայկական հրապարակումներին ու ելույթներին (օրինակ` Մեյերի ելույթը «Կուլտուրա» հեռուստաալիքով):

 

2. Ինչո՞ւ համապատասխան արձագանք չի լինում Ռուսաստանի հայերի քաղաքացիական եւ ազգային իրավունքների խախտումների փաստերին (վերջին օրինակները` Սոչիում շինարար Մարտիրոս Դեմիրճյանին, Մոսկվայում վարորդ Հրաչյա Հարությունյանին նվաստացնելը պետական մարմինների կողմից): 

 

3. Ինչո՞ւ Հայաստանում տարատեսակ քարոզչական ծրագրեր իրականացնելով ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի վերաբերյալ` միաժամանակ չեն մտածում Ռուսաստանում հայոց լեզուն եւ հայ մշակույթը ներկայացնելու ուղղությամբ:

 

4. Ինչո՞ւ ոչ մի ադեկվատ արձագանք չեղավ Սոչիում Անդրանիկի արձանը հանելու փաստին:

 

5. Ինչո՞ւ է բացակայում իրական` ոչ «գալոչկայի» համար, աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու ուղղությամբ:

 

6. Ինչո՞ւ չեն արձագանքում Ադրբեջանին ռուսաստանյան արդի սպառազինություններ վաճառելուն:

 

7. Ինչո՞ւ է ՌՄՀ-ն մի կողմից մասնակցում եւ կազմակերպում «Եդինայա Ռոսիա»-ին ընտրությունների ժամանակ աջակցող միջոցառումների, սակայն հրաժարվում է բողոքի ակցիաներ կազմակերպել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ՌԴ ղեկավարության ոչ բարեկամական քայլերի դեմ: 

 

Հայտարարությունը ստորագրողները Ռուսաստանի հայերի միությունից սպասում են պատասխաններ այս հարցերին, հակառակ դեպքում` պահանջում են նրա հրաժարականը, որպեսզի տեղը  զիջի գործունյա եւ ազգային մտածողություն ունեցող մարդու, նաեւ, որ հանդես չգա Ռուսաստանի հայերի անունից, փոխի կազմակերպության անունը:

 

Դիմում-հայտարարությունը, որը բաց է ստորագրության համար, այստեղ: