Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ երբ տասնյակ տարիներ առաջ Հայաստանը բոլշևիկացվում էր, հավանաբար, այն ժամանակ էլ նման ելույթներ էի հնչում: Հիմա էլ Հայաստանն ընտրել է «մաքսայնացումը», ահա ինչու ստիպված է նման համաձայնագրեր ստորագրել:
«Մենք այսօր մեր հողը տալիս ենք պուտինյան Ռուսաստանին: Ասում ենք` կառավարությունը լավ չի բանակցել, բայց ովքե՞ր են կառավարությունում, ինչի՞, նրանք բանակցել գիտե՞ն: Այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է, իսկ ո՞վ է նա, մեր թշնամու` Գևորգովի օգնականը Ստեփանակերտում: Ես մտածում եմ` ո՞նց կարող է հայ մարդը նման համաձայնագրեր ստորագրել" Հեչ որ չէ, հրաժարական կտա կամ ինքնասպան կլինի, բայց ես տեսնում եմ, որ իշխանությունները «ժուչոկ» են եղել, որ նման համաձայնագիր են ներկայացրել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ ներկա պահին կարելի է ասել, որ Հայաստանն արյունահոսում է, ուստի պետք է ԱԺ հրավիրել Սերժ Սարգսյանին ու պահանջել դադարեցնել այդ ամենը: «Եկեք, մի ճանապարհ գտնենք, նրանից հրաժարվենք ու մեր ինքնիշխանությունը չկորցնենք: Դուք գիտեք ի՞նչ է նշանակում օտարի լծի տակ ապրելը: Մենք զրկված ենք լինելու զարգանալու հնարավորությունից: Ճիշտ ասաց Պուտինը, որ այստեղից երբեք էլ չի գնացել, այո', չի գնացել ու թույլ էլ չի տալու, որ մենք զարգանանք»,- ասաց պատգամավորը:
Նա համարում է, որ անգամ հիմա Հայաստանն ունի այլընտրանքային ուղիներ` գազ ներկրելու հարցում, որովհետև Իրանի պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը իրենց հետ չի բանակցել: Կա նաև Վրաստանի հետ բանակցելու տարբերակը:
Պատգամավորը հայտարարեց, որ ո'չ ԵՄ-ն, ո'չ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չեն: «Պուտինը չորս միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, բա եթե մեր ռազմավարական գործընկերն է, ուրեմն ո՞նց է նման ծավալի զենք վաճառել Ադրբեջանին: Եկեք, մի ճանապարհ գտնենք ու դուրս գանք այս վիճակից: Տարիներ հետո չեն ասելու Հանրապետականն է մեղավոր, ասելու են` դուք բոլորդ եք մեղավոր»,- ասաց Զարուհի Փոստանջյանը և, դառնալով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ասաց. «Ես խնդրում եմ Ձեզ, հետ տարեք այս համաձայնագրերը, Դուք մեզ զրկում եք զարգացումից: Գնացեք, համոզեք Սերժ Սարգսյանին, որ հրաժարական տա, կամ միգուցե կոչում տանք նրան, չգիտեմ, բայց այսպես չի կարող շարունակվել»: