|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկվել է 84 կոնգրեսականի կողմից ստորագրված նամակը, որում կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ըստ «Գանձասար»-ի՝ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի` առաջատար լինելու հանգամանքն ու այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով 1915 թվականին կատարվածը որակել որպես ցեղասպանություն:
«Ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ հստակ կոչելով իր անունով՝ ցեղասպանություն: Դա նախագահության առաջին փուլում կարող է լինել հզոր հայտարարություն նախագահ Թրամփի կողմից՝ հիշելով 1.5 միլիոն հայերին, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերն են»,- նշել է նա: