|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը անթույլատրելի համարեց Հայաստանի քաղաքացուն նման վերաբերմունքի արժանացնելը: «Ի՞նչ է նշանակում` տղամարդուն կանացի խալաթ հագցնել: Թող գնային նրա համար հագուստ գնեին: Մեր երկրում նման բան չի եղել. անգամ ծանր հանցագործության մեջ մեղադրվողներին նման կերպ չեն նսեմացրել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե Հարությունյանն իրավունք ունե՞ր չենթարկվելու քննչական մարմին և հրաժարվելու այդ հագուստից, փաստաբանը պատասխանեց. «Որևէ մեկը չէր կարող նրան ստիպել այդ հագուստը կրել, պարզապես նա հոգեկան շոկի մեջ է եղել և դեղերի ազդեցության տակ: Իրականում այդ մեքենայի մեխանիկին պետք է խալաթ հագցնեին և տեղափոխեին դատարան, որ անսարք բեռնատարը չտրամադրեր վարորդին»:
Բացի այդ, ըստ փաստաբանի, զոհվածների թվով չէ, որ որոշվում է վարորդի մեղավորությունը: «Ցավում եմ կատարվածի համար, սակայն անմարդկային եմ համարում վարորդին նման վիճակում դատարան բերելը և լրատվամիջոցներով ցուցադրելը: Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է հոգեկան ծանր վիճակում: Նա կարիք ունի պրոֆեսիոնալ պաշտպանության: Ինձ մեծ գումարներ պետք չեն: Եթե կգտնվեն հովանավորներ և ինձ կօգնեն, պատրաստ եմ մեկնել Մոսկվա և սատար կանգնել մեր հայրենակցին»,- նշեց փաստաբանը: