կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 12:12
Հասարակություն

Սապոգ, ծաղկավոր խալաթ, երթ...պատրաստվում են Պուտինի այցին

Սապոգ, ծաղկավոր խալաթ, երթ...պատրաստվում են Պուտինի այցին

Պուտինի այցին ընդառաջ քաղաքացիական ու քաղաքական որոշ շրջանակներ պատրաստվում են բողոքի ակցիաների: «Ֆեյսբուք»-ում արդեն ստեղծվել են մի շարք խմբեր` «Արժանապատիվ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Պուտինի ոտքը հայոց հողին չի լինի», «Ոչ Հայաստանի գաղութացմանը» և այլ անուններով, որոնք նախատեսում են Պուտինի այցից առաջ և հենց այցի օրը` դեկտեմբերի 2-ին, նախաձեռնել տարատեսակ բողոքի գործողություններ:

 

Այսպես` ֆեյսբուքյան «Արժանապատիվ հայրենիք» և «Ինքիշխան Հայաստան» խմբերը «Հայազն» կուսակցության հետ մեկտեղ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաք և երթ են անցկացնելու` Հյուսիսային պողոտա–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա ուղղությամբ։ Խմբի անդամները Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առայժմ չեն կարող բացել փակագծերը և ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկելու այդ օրը, սակայն նախատեսված են միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ:

 

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը կոչ է արել դեկտեմբերի 2-ին իրականացնել «Սապոգենք Պուտինին» ակցիան` նրան դիմավորելով հնամաշ սապոգներով:

 

Հնչում է նաև հետևյալ կոչը` «Դիմավորենք Պուտինին ծաղկավոր խալաթներով»:

 

«Ֆեյսբուք»-ում շրջանառվում է նաև կոչ` ուղղված լրագրողներին` Պուտինի հետ ասուլիսին նրան հարցեր ուղղել հայերենով: