կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 14:19
Մշակույթ

Փելեշյանը` ″Փելեշյանի լռությունը″ ֆիլմի մասին

Փելեշյանը` ″Փելեշյանի լռությունը″ ֆիլմի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի նաեւ իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը:

 

Ֆիլմը ներկայացնում է հայ մեծ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հուշերը, որոնք առնչվում են նրա աշխատանքին ու ֆիլմերի ստեղծմանը, մտորումներ են կինոյի եւ մարդու վրա դրա ազդեցության, կյանքի, մտքի, զգացմունքների բազմաթիվ ու անվերջանալի, միահյուսված ուղիների մասին:

 

Լրագրողների հետ զրույցում Փելեշյանը նշեց, որ դիտել է ֆիլմը, եւ դա ավելի շուտ Մարչելլոյի լռությունն է, քան Փելեշյանի:

 

«Մարչելոն իր ֆիլմը վերնագրել է «Փելեշյանի լռությունը», որը ենթադրում է, որ ֆիլմում պետք է բացահայտվեր, թե ինչու է իմ ֆիլմերում խոսքը բացակայում: Սակայն ռեժիսորը, ինձանից օրինակ վերցնելով, լռել է»,- ասաց Փելեշյանը: