|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի «Մենք» և «Բնակիչներ» ֆիլմերը: Արտավազդ Փելեշյանը նշեց, որ ցուցադրվում են ֆիլմեր, որոնք նկարահանվել են 50 տարի առաջ:
«Սրանք ուսանողական ֆիլմեր են, միգուցե` հնացած: «Մենք»-ի ժամանակ ես նկարեցի «Բնակիչները», և, երբ ցուցադրեցի ստուդիայի տնօրենին, նա զարմանալի մի բան ասաց. «Ուզո՞ւմ ես ինձ գործից հանեն»: Ես չհասկացա` ինչո՞ւ պետք է հանեն: Ստիպված էի Մոսկվայի պետկինոյին ասել ֆիլմի մասին, և նրանք առաջարկեցին այն նկարահանել «Բելառուսֆիլմ»-ում: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում և Մոսկվայում, շատ քիչ բաներ են Բելառուսից օգտագործված: Այդպես էլ ֆիլմը, նկարահանվելով Մոսկվայում և Հայաստանում, դարձավ Բելառուսի սեփականությունը: Հա, ի դեպ, այնտեղի ստուդիայի տնօրենին չհանեցին աշխատանքից: Նայեք այդ ֆիլմերը»,- ասաց Փելեշյանը: