| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 8-ին ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը: Նրանք քննարկել են 2013-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները եւ նշել հետագա համատեղ գործունեության առաջնահերթությունները:
Մասնավորապես` անդրադանալով Պետդումայի աշնանային նստաշրջանին, որի ընթացքում քննարկվելու է նացիստական հանցագործների հերոսացման, Հոլոքոստի ժխտման անթույլատրելիության մասին օրինագիծ, Յուրի Նավոյանն առաջարկել է դրանում կետեր ավելացնել նացիստների կողմից սլավոնական ժողովուրդների ոչնչացման եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանում օրենսդրական մակարդակով ճանաչվել է որպես պատմական փաստ: Ժիրինովսկին համաձայնել է Նավոյանի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել այդ նախաձեռնությանը: Նշվել է, որ դա հատուկ նշանակություն ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Կովկասում, Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նավոյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության հաջող ընթացքը եւ արցախցիների` հարեւանների հետ հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունը: Ժիրինովսկին արձագանքել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմանը եւ նրա խաղաղ ձգտումներին:
Անդարդարձ է եղել նաեւ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում անցկացվելիք տարածաշրջանային ընտրություններին: