Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանությանն նախարար Վիգեն Սարգսյանին: Պատգամավորի խոսքով՝ օրինագծում, ընդհանուր առմամբ, նկարագրված չէ, թե ինչ ասել է` գլխավոր շտաբ, գլխավոր շտաբի պետը տեղակալներ ունի՞, թե՞ ոչ: «Իմ պատկերացմամբ` գլխավոր շտաբը պետք է զինված ուժերի ուղեղային կենտրոնը լինի»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ օրինագծում առկա դրույթներով նախատեսված չեն կոնկրետ լծակներ, որոնցով կապահովվի զինված ուժերի զսպվածությունն ու չեզոքությունը քաղաքական հարցերում:
«Չե՞ք կարծում, որ այս իրողությունն օրենքի առաջ դրված խնդիրը՝ ապահովել պաշտպանության ոլորտի համակարգվածությունը, չի լուծում»,- հարցրեց Փաշինյանը:
Ի պատասխան՝ պաշտպանության նախարարն ասաց, որ չի կիսում պատգամավորի մտահոգությունը: Նրա խոսքով՝ օրինագծում չեզոքության մասին դրույթ կա, որով սահմանված է, որ զինված ուժերը չեզոք են քաղաքական խնդիրներում: Ըստ Սարգսյանի` օրինագծում թվարկված են նաև գլխավոր շտաբի գործառույթները, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա դա, որպես կանոն, ներկայացվում է կառավարության կողմից հաստատվող կանոնադրություններում: