կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 11:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց օրինագծում փոփոխություններ են կատարվել․ Ռուստամ Բադասյանը՝ անձնական տվյալների պաշտպանությունը խախտող նախագծի մասին

Առաջինից երկրորդ ընթերցում լրամշակումներ և փոփոխություններ են կատարվել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, ինչպես նաև Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծում՝ ըստ Yerkir.am-ի հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։

Ըստ կատարված փոփոխությունների՝ բացառվել է հեռախոսային խոսակցությունեի ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակցեվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից տվյալներ ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապաանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը և սահմանվել, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրություն ավարտից 1 ամիս հետո, այն անձինք, որոնք կբացահայտվեն առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից և բժշկական օգնություն իրականացնող մարմիններից, նույնպես պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը՝ ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, և տեխնիկական միջոցների կիրառումը միայն այլընտրանքային մեխանիզմ է ազատ տեղաշարժի սահամանափակման համար, այսինքն, մյուս դեպքերում կարող են կիառվել այլ միջոցառումներ։

Հետևելով օրինագծի շուրջ բարձրացած հանրային դժգոհությանը, նախարարը նշեց նաև, թե այս նախագիծն ինչի մասին չէ․ «Այս սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարի համար, բոլոր մեկտեղված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո․ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապաանձնավորված տվյալները։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի տեղակայման փաստը»։

Թեպետ հաճախորդների մասին օպերատորների մոտ առկա ամբողջ տեղեկատվությունը մեկտեղվում է, բայց տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար՝ ասաց նախարարը․ «Այսինքն, որևէ անձի մասին, եթե այդ անձը ռիսկի գոտում չէ, չի կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացվել, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության»։

Նա նաև նշեց, որ այս մեթոդին նախապես դիմել հնարավոր չէ, քանի որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքն ասում է, որ նման լայն ծավալի միջամտությունը պետք է լինի վերջին միջոցը, բոլոր նախորդ միջոցառումները պետք է կատավեն և արձանագրվի, որ վարակի դեմ ամենաարդյուանվետ պայքարի համար անհարժեշտ են նման միջամտություններ։

Հիշեցնենք, որ երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց աղմկահարույց օրինագիծը՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․