|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում է հայկական 2 ֆիլմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին շատ դժվարությամբ էին ֆիլմեր ընտրում, ապա այս տարի նման խնդիր չեն ունեցել:
«Մեր ֆիլմերը միշտ դրամատուրգիապես շատ թույլ են եղել, և մենք մեկ հայկական ֆիլմ էին ընտրում, այն էլ՝ վերապահումներով, իսկ այս տարի երկու ֆիլմ ենք ընդգրկել` առանց վերապահումների: Ավելին՝ եթե նախորդ տարիների չափանիշներով առաջնորդվեինք` մի տասը ֆիլմ կընդգրկեինք: Սա փաստում է «Կորիզի»` իր նպատակին ծառայելը: Հիմա արդեն սկսել ենք հայկական կինոնկարներին նայել այն չափանիշներով, որոնցով նայում ենք արտասահմանյան ֆիլմերին»,- ասաց Շահբազյանը:
«Կորիզ»-ում այս տարի ընդգրկված են Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» և Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր» ֆիլմերը:
Շահբազյանը հավելեց նաև, որ ֆիլմերը թեմատիկ կոնկրետ ուղղվածություն չունեն, իսկ իրենք նախապատվությունը տվել են ուժեղ ֆիլմերին: