|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայում գործող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Ջավլանին ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է. հայտարարել է «Ալ Քաիդա»-ի նախկին անդամ շեյխ Նաբիլ Նայիմը: Հայտարարությունը նա արել է տեսադիմումի ձեւով. տեղեկացնում է SalamNews` վկայաչոլեով իրանական Press TV-ն:
Նայիմը, դիմելով «Ջեբհաթ ան Նուսրա»-ի գրոհայիններին, հայտարարել է. «Դուք մարտնչում եք Սիրիայում Ամերիկայի անունից»: Նա նաեւ ընդգծել է, որ «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ Զավահիրին նույնպես ԱՄՆ կրկնակի գործակալ է:
Նայիմը ժամանակին եղել է իսլամական հայտնի գրոհային Եգիպտոսում եւ ենթարդվում է, որ մասնակից է Եգիպտոսի նախկին նախագահ Անվար ալ Սադաթի սպանությանը: