Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սիրիայից փախստական Օսամա Աբդուլ Մոսհենը, որին վայր էր գցել հունգարական հեռուստաալիքներից մեկի լրագրողուհին, ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորման անդամ է: Նրան ճանաչել են Սիրիայի քրդերը. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով International Business Times-ը:
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ Մոսհենը եղել է «Ալ Քաիդա»-ի սիրիական թևի՝ «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի գրոհային: Որպես ապացույց` նրանք ներկայացրել են սոցիալական ցանցում Մոսհենի էջից սքրին-շոթեր. նա ինքը խոսել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մասին:
Մոսհենի պամությունը մեծ արձագանք էր առաջացրել: Լրագրողը նրան վայր էր գցել, երբ նա փորձում էր փախչել իրավապահներից Սերբիայի հետ սահմանին: Լրագրողն ազատվել էր աշխատանքից: