|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քրդերի ինքնապաշտպանական ուժերի եւ «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումների միջեւ հակամարտությունը տեղափոխվել է Սիրիայի հյուսիսային շրջաններ` Հալեպի տարածք: Երեկ քաղաքի մոտակայքում գտնվող քրդական 2 գյուղի 200 բնակիչ է պատանդ վերցվել: Թե նրանց ազատ արձակման համար ինչ պայմաններ են առաջադրել գրոհայինները, առայժմ հայտնի չէ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Քրդական գյուղերը գտնվում են ռազմավարական նշանակության բարձունքների վրա, որոնցից հնարավոր է վերահսկել Թուրքիայի հետ սահմանակից Աազազ քաղաք տանող ճանապարհը: Դրանով առաջին անհրաժեշտության մթերք եւ պարագաներ են հասցվում Հալեպ:
Իսլամականներն այդ շրջանում գործողություններ են սկսել երկուշաբթի օրվանից: Քրդերի հետ ընդհարումների ժամանակ զոհվել է 16 քուրդ, նրանցից 11-ը` աշխարհազորային, եւ 10 գրոհային, այդ թվում` նրանց հրամանատարը:
Անմիջապես Հալեպում քրդերը պաշտպանվում են երկու թաղամասում` Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա: