|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիրիացի ապստամբները կիրակի օրը ծնողների աչքի առաջ գնդակահարել են 15-ամյա տղայի` նրան մեղադրելով Աստծուն անարգելու մեջ: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությանը հետեւող խումբը, որն, ի դեպ, աջակցում է ապստամբներին:
Խմբի տվյալներով` գրոհայինները եղել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումից, որը քարուզում է կրանական ծայրահեղականություն: Զոհը` 15-ամյա Մուհամեդ Կատաան, Հալեպի շրջաններից մեկում սուրճ վաճառող է եղել: Փողոցային վեճերից մեկի ժամանակ դեռահասն իբր ասել է. «Եթե նույնիսկ Մուհամեդ մարգարեն երկիր իջնի, ես հավատացյալ չեմ դառնա»: Գրահայինները սպանել են տղային` անտեսելով նրա մոր հավաստիացումները, թե տղան անգամ հակակառավարական ցույցերի է մասնակցել: