Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿՀՎ ռազմական հետախուզության նախկին սպա Ֆիլիպ Հիրալդին խոստովանել է, որ ԱՄՆ-ը տրիլիոնավոր դոլարներ է կորցրել Աֆղանստանի և Իրաքի պատերազմներում և չի կարողացել հասնել իր նպատակներին:
Հիրալդին հարցազրույցում ասել է, որ ամերիկյան զորքերը հեռանում են Աֆղանստանից շուրջ 20 տարի տևած պատերազմից հետո, իսկ Բայդենի վարչակազմի վրա ճնշումը մեծանում է՝ Իրաքից ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու համար:
«Ոչ միայն Իրաքում և Աֆղանստանում պատերազմներն են վատթարացրել իրավիճակը, այլ նաև այն փաստը, որ Միացյալ Նահանգներում ոչ ոք չի կարողացել սահմանել հաղթանակը և ելքի ռազմավարություն մտածել, ինչը նշանակում է, որ պատերազմի հետևանքները և անկայունությունը շարունակվում են։ Հազարավոր մարդիկ են զոհվել, տրիլիոնավոր դոլարներ են ծախսվել ապարդյուն»,– նշել է նա։
ԿՀՎ նախկին պաշտոնյան ցավով ընդգծել է, որ «Իրաքն այժմ շատ ամուր հարաբերություններ ունի Իրանի, այլ ոչ թե Վաշինգտոնի հետ: Իրաքի խորհրդարանը փաստացի պահանջել է ամերիկյան զորքերից՝ հեռանալ երկրից»:
Այս պահանջը անտեսվեց ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Բայդենի կողմից: Փաստորեն, Թրամփը սպառնացել է առգրավել իրաքյան բանկային ակտիվները, որպեսզի ստիպի իրաքցիներին՝ ընդունել ԱՄՆ շարունակվող օկուպացիան:
Հիրալդին քննադատել է նաև Սիրիայում ամերիկյան ներկայությունը՝ նշելով, որ այն կա, չնայած հանգամանքին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը չի հրավիրել Միացյալ Նահանգներին՝ միջամտել այդ երկրում երկարատև քաղաքացիական պատերազմին: «ԱՄՆ զորքերը ապօրինաբար են Սիրիայում և շարունակում են գրավել նավթային հանքավայրերը, որ զրկեն սիրիական կառավարությանը խիստ անհրաժեշտ ռեսուրսներից: Իրաքը և Սիրիան ոչ մի վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների համար»,- ասել է Հիրալդին: