Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ս.թ. հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:
Կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:
Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ֆորումի բացումը` հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ:
ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ