Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումին›› նվիրված մամուլի ասուլիս:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Բանախոսները հայտարարել են հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› անցկացման մասին:
Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:
‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:
Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները.
♦ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները
♦ Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ
♦ Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում
♦ Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում
Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:
Հետաքրքրված անձինք ֆորումին մասնակցելու համար կարող են գրանցվել հետևյալ հղումով: