|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը. ըստ APA գործակալության` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:
Նրա խոսքերով` Ադրբեջանի դիրքորոշումը տարբերվում է պրագմատիզմով: «Ադրբեջանը բազմիցս ընդգծել է հակամարտության արդարացի լուծման մասին, որը պետք է լինի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Արդարության վերականգնումը դա օկուպացված տարածքների վերադարձն է, նաեւ փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր»,- նշել է նա:
«Նախագահները չափազանց ճիշտ են նշել, որ ռազմական ուժի կիրառումը անկայունության եւ դիմակայության պատճառ է դառնում: Դրա կանխման համար ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն եւ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Հայաստանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, որի արդյունքում օկուպացվել են ադրբեջանական հողերը»,- հայտարարել է Աբդուլաեւը: