|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռուսաստանը կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Վրաստանից չկառավարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Ռուսական կողմը այս կոչն արել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների 67-րդ փուլում, որը տեղի է ունեցել Ժնևում հունիսի 30-ից հուլիսի 1-ը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` տեղեկությունը տարածել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի համանախագահությամբ բանակցություններին մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը բանակցությունների Ժնևյան ձևաչափին, որը շարունակում է լինել Թբիլիսիի, Սուխումիի և Ցխինվալիի միջև ուղիղ երկխոսության հարթակ։
Ռուսական պատվիրակության գնահատմամբ` տարածաշրջանում համեմատաբար հանգիստ իրավիճակը պահպանվում է բանակցային մեխանիզմների գործադրման շնորհիվ։
Աղբյուրը՝ Aliq.ge